Similar presentations:
Նախագծի-ներկայացման-սահիկաշար_b2af1f79-ad9d-41b2-86a1-b127969564b7
1.
Այս սահիկում անհրաժեշտ է ներկայացնել• Նախագծի կամ հետազոտության թեման
• Ներկայացնողը՝ տարածաշրջանը, դպրոցը,
դասարանը, առարկան
• Ղեկավարը
2.
Սահիկահանդեսի կառուցվածքը,բովանդակությունը
• Նախագծի / այսուհետ՝ կամ հետազոտության/ խնդիրը
• Նախագծի նպատակը
• Նախագծի ընթացքը /ընդհանուր պատկերի ներկայացում/
• Տվյալների մշակում և վերլուծություն /առկայության դեպքում/
• Տվյալների ամփոփում և եզրակացություն /առկայության դեպքում/
• Նախագծի արդյունքը /կամ եզրակացությունը/
• Նախագծի միջավայրը
• Նախագծի բնութագիրը
• Նախագծի ժամանակացույցը
• Գրականության ցանկ
ՆՇՈՒՄ. Սա ուղղորդող կառուցվածք է, որը կարող է տարբերվել՝ կախված նախագծի տեսակից եւ
թեմայից, տրամադրված ձևաչափից և ներկայացման ժամանակից
Սահիկահանդեսը պետք է ունենա բովանդակային սահիկներ , յուրաքանչյուր բաժնի համար խորհուրդ
է տրվում օգտագործել մեկ բովանդակային սահիկ։
3.
Նախագծի խնդիրըԱյս սահիկում պետք է՝
լսարանին ներկայացվի կատարված
նախագծի կամ հետազոտության
հիմքային տեղեկույթը, խնդիրը և
դրանից բխող հարցը /հարցերը/
4.
Նախագծի նպատակըԱյստեղ անհրաժեշտ է նկարագրել, թե ի՞նչ նպատակ է
հետապնդել նախագիծը:
Նախագծի նպատակը ընդհանուր իմաստով դա նախորդ
էջում վեր հանված խնդրի լուծումն է կամ լուծման
իրատեսական տարբերակի մշակումը:
Նախագծի նպատակը պետք է կրի իրական բնույթ –
Նախագծի համատեքստը, գործընթացները,
գործիքները, որակի չափանիշները պետք լինեն իրական
կյանքից , ունենան իրական ազդեցություն
և/կամ կապված լինեն սովորողի սեփական
հետաքրքրությունների, անհանգստությունների,
ինքնության հետ։
5.
Նախագծի ընթացքը /ընդհանուրպատկերի ներկայացում/
Այստեղ անհրաժեշտ է կարճ նկարագրել, թե ի՞նչ
քայլեր եք ձեռնարկել ձեր կողմից վեր հանված
խնդիրը լուծելու ուղղությամբ:
Ցանկալի է ընթացքը նկարագրելիս ներկայացնել
փաստեր /նկարներ, կարճ նկարահանումներ և
այլն/:
6. Տվյալների հավաքագրում
• Այս սահիկում պետք է ներկայացնել, թեի՞նչ տվյալներ եք հավաքագրել և ի՞նչ
մեթոդով:
• Նաև պետք է ներկայացնել
հետազոտական աշխատանքի
արդյունքում հավաքագրված տվյալների
մշակումը:
7.
Տվյալների ամփոփում և վերլուծությունԱյս սահիկում պետք է ներկայացվի
կատարված աշխատանքների
վերլուծությունը, ամփոփումը/եզրակացությունը
8.
Նախագծի արդյունքը /ները/Այստեղ պետք է նկարագրել /կամ ցույց տալ/
նախագծի արդյունքը կամ արդյունքները ,
ցույց տալ կապը նախնական խնդրի և
նպատակի հետ:
9.
Նախագծի միջավայրըԱյստեղ անհրաժեշտ է նկարագրել այն միջավայրը,
որում աշխատել են աշակերտները
/ղեկավար-ֆասիլիտատոր, մենթորներ,
այլ աջակիցներ և այլն/:
10.
Նախագծի բնութագիրը• Ըստ նախագծում գերիշխող մեթոդի, կամ
գործունեության տեսակի.
• Ըստ առարկայական բովանդակության
շրջանակների.
• Ըստ հաղորդակցման բնույթի
• Ըստ նախագծի մասնակիցների թվի
• Ըստ նախագծի տևողության
11.
Նախագծի ժամանակացույցըԱյստեղ անհրաժեշտ է ներկայացնել, թե ինչ
ժամկետներում եք իրականացրել նախագիծը
• Սկիզբը
• Միջանկյալ քննարկումները
• Գործնական քայլերը
• Ներկայացումը
12.
Տեղեկատվության սկզբնաղբյուրներ• Այս սահիկում պետք է ներկայացնել ձեր
հետազոտության մեջ օգտագործված
հիմնական գրականության ցանկը։
13.
Հարցե՞րՇնորհակալություն
marketing