3.23M
Category: marketingmarketing

Presentation1

1.

Առարկա՝ Սպորտային վնասվածքների վերականգնում
Դասախոս՝ Տեր-Մարգարյան Ն․
Ուսանող՝ Արտակ Մակարյան
Թեմա՝ Եռագլուխ մկանի պատռվածք ֆուտբոլում

2.

Նախաբան
Վերջույթների մկանները կարևոր դեր են
խաղում տեղաշարժման ժամանակ,
ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ իրենց
վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։
Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի
կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով
ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում
կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս,
քայլելիս։ Ազդրի վրա տեղադրված է մարդու
մարմնի ամենաերկար մկանը`
(դերձակամկանը՝ մինչև 50 սմ):

3.

Եռագլուխ մկանի
վնասվածքներ
• «Ֆուտբոլի
սիրահարների
շրջանում տարածված են ջլերի
և
ոսկորների
միացման
հատվածի
վնասվածքները:
Հիմնական ախտանշաններն
են՝ նստատեղի, ազդրի հետևի
կամ գլյուտալային ծալքի տակ
ցավը։ Անհարմար է դառնում
նաև ծնկի և ազդրի հոդերի
առավելագույն
ծալման
դեպքում:

4.

Եռագլուխ մկան
• Սրունքի եռագլուխ մկանը (m. triceps surae)
բաղկացած է երկու մկաններից՝ երկվորյակ
մկանից,
որը
տեղակայված
է
մակերեսայնորեն,
և
ձկնամկանից՝
տեղակայված երկվորյակ մկանի տակ: Այս
երկու մկաններից մեկնումեկի գերձգումը
կարող է առաջացնել բռնող, քաշող կամ
պատռող բնույթի կտրուկ ցավ։

5.

• Երկվորյակ մկանը (m. gastrocnemius) ունի երկու գլուխ՝ միջային և
կողմնային, որոնք սկսվում են ազդրոսկրի ծնկափոսային մակերեսից՝
երկու կոճերից վեր: Գլուխները սկսվում են ջլային մասով, որոնք իրենց
ջլային կպումներով միանում են ծնկան հոդի հոդապարկին:
Երկվորյակ մկանի յուրաքանչյուր գլխի և ծնկան հոդի հոդապարկի
միջև կա մեկական ձուսպապարկ։ Երկու ձուսպապարկն էլ
հաղորդակցվում են ծնկան հոդի խոռոչի հետ։
• Ձկնանման մկանը (m. soleus) հաստ է, տափակ, տեղակայված է
երկվորյակ մկանից առաջ: Նրա առջևում տեղակայված են խորանիստ
շերտի մկանները: Ձկնամկանն ընդարձակ սկիզբ ունի ոլոքի հետին
երեսին՝ ձկնանման մկանի գծից, և ջլային աղեղից, որը ցատկում է
ոլոքից նրբոլոքի վրա: Մկանը վերածվում է տափակ ջլի, որը
մասնակցում է կրնկային ջլի կազմությանը:
• Ֆունկցիան. սրունքի եռագլուխ մկանի երկվորյակ մկանախումբը՝ իբրև
երկհոդանի մկան, ծալում է սրունքն ու ոտքը մինչդեռ ձկնամկանը
մեկհոդանի է և ծալում է ոտքը։ Երբ անշարժացած է ոտքը, եռագլուխ
մկանը սրունքը պահում է վեգոսկրի վրա, այդպիսով արգելակում է
մարմնի առաջթեքումը:

6.

• Մկանային
գերձգումը
սովորաբար
առաջանում է մկանների գերօգտագործման
կամ ոչ պատշաճ օգտագործման պատճառով։
Օրինակ մարզումների նոր ռեժիմ սկսելը կամ
ոտքերի
հետ
կապված
վարժանքների
ավելացումը կարող է լարել եռագլուխ մկանը՝
ընդհում առաջացնել պատռվածք։

7.

Ինչ պատճառով կարող է լինել եռագլխի պատռվածքը ֆուտբոլոիմ
• Սխալ
տեխնիկայով
վարժությունը
կատարելուց,
գերլարվածության հետևանքով։
Հատկապես այն
վարժություններում է մեծանում վնասվածքի ռիսկերը,
որտեղ է պետք է քաշ սեղմել կամ հրել։
• Սալջարդի հետևանքով, որը կարող է առաջանալ
ընկնելիս կամ հարված ստանալիս։
• Կոմպարտմենտ համախտանիշ՝ Մկանի վնասվածքային
իշեմիա։ Սա լուրջ վիճակ է, երբ մկանները խիստ
ճնշվում են կուտակվող արյունով կամ այտուցով։ Դա
կարող է առաջանալ մեծ վնասվածքների դեպքում՝
օրինակ ոսկերի կոտրվածք կամ ճաք։

8.

Վնասվածքի ախտանիշները
• Սովորաբար բարձր ձայն է լսվում
(ճտոց): Այնուհետև ուժեղ ցավ սրունքի
ետնամասում,
որի
պատճառով
ուղղակի անտանելի է դառնում շարժել
ոտքն։ Այնուհետև կարող է հաջորդել
այտուցվածություն և հեմատոմա:

9.

Առաջին բուժօգնություն և ախտորոշում
• Ինչ պետք է անել այդ ժամանակ՝ անշարժացնել, սառեցնել,
եթե հարկ կա ցավազրկող ընդունել:
հնարավորինս շտապ դիմել բժշկի:
Եվ
այնուհետ
• Ախտորոշման համար կիրառվում է հետևյալ միջոցները`
ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային
տոմոգրաֆիա: Այդ հետազոտություններով հստակ կարելի է
հասկանալ վնասվածքի մասշտաբները:

10.

Վերականգնողական մեթոդներ
• Եթե
կա
ֆունկցիոնալ
շարժումների
սահմանափակում կամ մկանի ամբողջական
պատռվածք, ապա անմիջապես ցուցվում է
վիրահատում։
• Եթե պատռվածքը մասնակի է, այդ դեպքում
կիրառվում են կոնսերվատիվ
Առաջին 2-3 օրը հանգիստ։
միջոցներ:
• Եթե ցավերը անտանելի են՝ ժամանակ առ
ժամանակ
ցավազրկող
հակաբորբոքային
հորմոնալ
ընդունում:
միջոցների,
միջոցների
• Աստիճանաբար վերսկել մարզումները, բայց
բնականաբար թեթև ծանրաբեռնվածությամբ։

11.

Շնորհակալություն
English     Русский Rules