805.08K
Category: marketingmarketing

Դասարանի կառավարում ուսուցիչների վերապատրաստում օգոստոս

1.

Դասարանի
կառավարում
ուսուցիչների վերապատրաստում
օգոստոս, 2024

2.

Այսօր մենք կքննարկենք
1. Աշակերտ ուսուցիչ հաղորդակցությունը
2. Դասարանի կառավարման գործիքները
3. Դասարանի կանոնները
4. Կանոնների ամրապնդումը
2

3.

1. Աշակերտ ուսուցիչ հաղորդակցություն
❏ Ուսուցիչ աշակերտ հաղորդակցությունը հիմնված է
փոխադարձ հարգանքի վրա:
❏ Ընթացիկ խնդիրների լուծմանը ցուցաբերվում է
կառուցողական մոտեցում:
❏ Խնդրահարույց հարցերը քննարկվում են դասից դուրս
առանձին հանդիպման ձևաչափով:
❏ Հանդիպման ընթացքում դրսևորվում է դրական
տրամադրվածություն և ապրումակցում խնդիրը լուծելու
նպատակով:
3

4.

2. Աշակերտ ուսուցիչ հաղորդակցություն
Բացի աշակերտների առաջադիմությունից, անհրաժեշտ է
ուշադիր լինել.
❏ աշակերտների հոգեհուզական վիճակի նկատմամբ,
❏ ֆիզիկական և առողջական վիճակի նկատմամբ
/քնկոտություն, գունատություն, գերհոգնածություն,
ցրվածություն և այլն/,
❏ վարքի նկատելի փոփոխության նկատմամբ,
❏ աշակերտների միջանձնային հարաբերությունների
նկատմամբ:
4

5.

Որո՞նք են ձեր դասարանի
կառավարման գործիքները:
5

6.

Ստուգաթերթ
❏ Ես ունեմ հստակ կանոններ իմ բոլոր դասարաններում:
❏ Իմ աշակերտները գիտեն թե ինչ վարքագիծ եմ ես
ակնկալում դասարանում:
❏ Ես ներկայացնում եմ այս կանոնները դասընթացի սկզբում և
հետագայում ամրապնդում և հիշեցնում:
❏ Ես ամրապնդում եմ այս կանոնները կանոնավոր
հիշեցումների և կիրառման միջոցով:
❏ Ես հետևում եմ այդ կանոններին՝ հստակ խրախուսանքի և
պատժի միջոցով:
6

7.

Դասարանի
կանոններ
7

8.

Դասարանի կանոններ
● Դասարանում կարելի է օգտագործել ըմպելիք, բայց ոչ
սնունդ:
● Բջջային հեռախոսները հարկավոր է դնել արկղի մեջ, եթե
ուսուցիչը այլ բան չի նախատեսում:
● Դասարանը կոկիկ պահել:
● Հարգե՛ք ուրիշներին. բարի եղե՛ք ձեր խոսքում և վարքում:
● Ամեն ինչ արե՛ք ժամանակին։
● Ջանք մի՛ խնայեք սովորելիս:
● Լսե՛ք, երբ մյուսները խոսում են:
● Դրսևորե՛ք հանդարտ վարք նույնիսկ դասամիջոցին:
8

9.

Կանոնների ամրապնդում
Երբ կանոնը խախտվի, մատնանշել պատին
փակցված կանոնների պաստառը.
● ուսուցիչը մատնանշում է կանոնը
● աշակերտները մատնանշում են կանոնը
9

10.

Որո՞նք են ձեր
խրախուսանքի և պատժի
միջոցները:
10

11.

Խրախուսանքի ձևեր
● վկայական շաբաթվա լավագույն աշակերտին
○ լավագույն արդյունքների համար
○ լավագույն վարքի համար
○ դասընկերներին առավելագույնս օգնող աշակերտին
● բանավոր գովեստ
● փոքրիկ մրցանակ ուսուցչից
○ հաջողված նախագծային աշխատանքի համար
○ լավ թիմային աշխատանքի համար
11

12.

Պատժի ձևեր
● լրացուցիչ տնային աշխատանք
● բանավոր նախազգուշացում
● նստելու տեղի փոփոխություն
● արտասանել բանաստեղծություն / ասել
շուտասելուկ
● դասընկերներին պատմել մի նորություն
● դասից հետո զրույց աշակերտի հետ
● կապի հաստատում ծնողների հետ
12

13.

1. Հերթապահ աշակերտ
Հերթապահող աշակերտն ամեն օր փոխվում է։
Խրախուսում է կարգապահությունը և դրդում
աշակերտներին ավելի կազմակերպված լինել:
Խնայում է հիշեցումների վրա ծախսվող
ժամանակը:
13

14.

2. Հերթապահ աշակերտ
● Գրատախտակին գրում է
○ ամսաթիվը
○ տնային աշխատանքը
● ասում է, թե ինչ օր է, ով է բացակայում,
նշում է տնային աշխատանքը
14

15.

Մաքրել դասարանը
Յուրաքանչյուր դասից հետո
աշակերտները՝
● հավաքում են իրենց իրերը,
● դեն են նետում աղբը,
● դասավորում են կահույքը,
● մաքրում են գրատախտակը,
● դուրս են գալիս
դասարանից:
15

16.

Մաքրության կանոնի ամրապնդում
Եթե աշակերտը չի
մասնակցում՝
● ետ կանչել նրան,
● խնդրել, որ հետևի
կանոնին:
16

17.

Շնորհակալություն
17
English     Русский Rules