4.06M
Category: medicinemedicine

Поражение кишечника

1.

Սուր շնչառական հիվանդություն

2.

Սուր շնչառական հիվանդությունների խմբին են դասվում սուր շնչառական
վիրուսային վարակները։ Վիրուսների կողմից հարուցված շնչուղիների (քիթ,
կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթների, երբեմն էլ աչքի շաղկապենու
ախտահարումով ընթացող մի շարք վարակիչ հիվանդությունները ընդհանուր
անվանում են սուր շնչառական հիվանդություններ։ Սուր շնչառական
հիվանդություններով ավելի շատ հիվանդանում են երեխաները։ Այս խմբի
առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է գրիպը։ Սուր շնչառական
հիվանդություններից են նաև պարագրիպային, ադենովիրուսային,
ռինովիրուսային, ռեսպիրատորսինցիտիալ և այլ վարակներ։

3.

Պատճառներ
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազվադեպ՝ վարակակիրը, որի
խոսակցության, հազալու, փռշտալու ժամանակ թքի, խորխի, քթի լորձի
կաթիլների հետ վիրուսներն ընկնում են օդի մեջ, ապա շնչառվող օդի միջոցով
թափանցելով առողջ մարդու վերին շնչուղիների (քիթ, կոկորդ)
լորձաթաղանթներ (էպիթելներ)՝ քայքայում են դրանք։ Հարուցիչներն
արտադրում են օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունեցող նյութեր՝
Էնդոտոքսիններ։ Կարող են վարակվել նաև կենցաղային իրերից (սպասք,
սրբիչ, խաղալիք և այլն)։
Պարագրիպ
Ռեսպիրատոր –
սինցիտիալ
վիրուս
Ռինովիրուսային
Ադենովիրուս
Միկոպլազմա
Գրիպ

4.

Պարագրիպ
• Վիրուսային սուր հիվանդություն է, որը բնորոշվում է թույլ արտահայտված ինտոքսիկացիայի
երևույթներով և վերին շնչուղիների ախտահարումով` հիմնականում կոկորդի:
• Գաղտնի շրջանը տևում է միջինում 3-4 օր, սակայն կարող է տատանվել 2-7 օր:
• Գանգատներ՝տկարություն, թույլ արտահայտված գլխացավից, որը սովորաբար
տեղակայվում է ճակատային շրջանում, ավելի հազվադեպ քունքային կամ ակնագնդերի
շրջանում ,մկանացավ, ջերմության բարձրացում, ձայնի խռպոտություն, կոպիտ
«հաչոցանման» հազը, քթի փակվածություն, քթահոսությամբ:
• Արյան հետազոտությունը հայտնաբերում է նորմոցիտոզ կամ լեյկոպենիա: Ապաքինման
շրջանում հնարավոր է մոնոցիտոզ, ԷՆԱ` նորմալ:
• Հիվանդության տևողությունը մոտ մեկ շաբաթ է, սակայն կարող է երկարել մինչև երեք
շաբաթ:
• Շնչուղիների քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ պրոցեսն արագ տարածվում
է`ընգրկելով շնչուղիների ստորին հատվածը: Հիվանդության հենց առաջին օրերից կարող է
զարգանալ բրոնխիտի պատկեր:

5.

Ադենովիրուսային ինֆեկցիա
Ադենովիրուսային ինֆեկցիան (Infectio adenovirales) ռեսպիրատոր սուր
հիվանդությունների խումբ է, որը բնորոշվում է
ավշային հյուսվածքի
շնչուղիների լորձաթաղանթի
աչքերի
աղիների ախտահարումով
թույլ արտահայտված ինտոքսիկացիայով:
Գաղտնի շրջանը տևում է 5-8 օր, սակայն կարող է տատանվել 1-13 օր:
Տարբերում են կլինիկական հետևյալ ձևերը`
1. սուր ռեսպիրատոր հիվանդություն (ռինոֆարինգիտ,
ռինոֆարինգոտոնզիլիտ, ռինոֆարինգոբրոնխիտ)
2. ֆարինգոկոնյուկտիվային տենդ
3. կոնյուկտիվիտ
4. Կերատոկոնյուկտիվիտ
5. ադենովիրուսային ատիպիկ թոքաբորբ:

6.

Կլինիկական պատկեր
Սկսվում է բավականին սուր, դողէրոցքով, գլխացավով, հաճախ ոսկրերի, հոդերի և մկանների բութ
ցավերով
2-3 օր անց մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 390C, ինտոքսիկացիայի ախտանիշները
որպես կանոն արտահայտված չեն
Հնարավոր է անքնություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, էպիգաստրալ շրջանի ցավեր և
փորլուծություն:
Հիվանդության հենց առաջին օրվանից նկատվում է քթի փակվածություն, ոչ առատ շճային
արտադրություն, որը շատ արագ դառնում է շճա-լորձային, հետագայում կարող է դառնալ լորձաթարախային: Ռինիտը հիմնականում զուգակցվում է կոկորդի ցավով, հազով, ձայնի խռպոտությամբ:
Զննելիս հայտնաբերվում է դեմքի հիպերեմիա, սկլերաների և շաղկապենու անոթների ինյեկցիա: 2-3
օր անց զարգանում է կոնյուկտիվիտ, որն ուղեկցվում է աչքերում ցավի և այրոցի զգացումով,
լորձային առատ արտադրությամբ և շաղկապենու հիպերեմիայով:
Քթային շնչառությունը դժվարացած է լորձաթաղանթի այտուցի և ռինորեայի հետևանքով:
կանցքը չափավոր հիպերեմիկ է, կոկորդի հետին պատի հիպերեմիան ավելի արտահայտված է,
կարող է նաև այտուցվել և դառնալ թմբիկավոր, առկա է փափուկ քիմքի հատիկավորում: Նշիկները
ենթարկված են հիպերպլազիայի` հաճախ սպիտակավուն փխրուն փառով, որոնք ունենում են
կետերի և կղզյակների տեսք, կարող են լինել և' միակողմանի, և' երկկողմանի:
Բնորոշ է գեներալիզացված լիմֆադենոպաթիա։
Աղեստամոքսային համակարգը հաճախ է ախտահարվում, դիտվում է աղիների դիսֆունկցիա,
որովայնի ցավեր, լյարդի և փայծաղի մեծացում:

7.

Ռեսպիրատոր – սինցիտիալ վիրուսային վարակ
• Ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսային վարակը սուր հիվանդություն է,
որը բնորոշվում է թույլ արտահայտված ինտոքսիկացիայով և
շնչուղիների հիմնականում ստորին հատվածների ախտահարումով։
• Գաղտնի շրջանի տևողությունը կազմում է 3-6 օր:
• Հիվանդությունը սկսվում է աստիճանաբար` թույլ սարսուռով, ոչ
արտահայտված գլխացավով, ընդհանուր թուլությամբ, քթըմպանում
չորության զգացումով, քթի փակվածությամբ և հազով: Ռինիտն
ընթանում է շճա-լորձային քթահոսությամբ:
• Հետագայում կարող է միանալ ՝ բրոնխիտը և թոքաբորբը,
հիվանդների վիճակը վատանում է, մարմնի ջերմաստիճանը
սուբֆեբրիլից բարձրանում է մինչև 39 0C, ուժեղանում է գլխացավը և
ընդհանուր թուլությունը, զարգանում է հևոց: Նաև ուժեղանում է
հազը, սկզբից չոր, հետագայում` թաց, պրոդուկտիվ, երբեմն
նոպայանման:
• Կախված շնչուղիների այս կամ այն հատվածի ախտահարման
գերակշռումից տարբերում են հիվանդության կլինիկական հետևյալ
ձևերը` նազոֆարինգիտ, բրոնխիտ, բրոնխիոլիտ, թոքաբորբ:
Հիվանդության տևողությունը թեթև ձևերի դեպքում կազմում է 5-7 օր,
իսկ ծանր դեպքերում` մինչև 3 շաբաթ:

8.

Ռինովիրուսային վարակ
• Ռինովիրուսային վարակը սուր հիվանդություն է, որն արտահայտվում է քթի լորձաթաղանթի
արտահայտված ախտահարումով և թույլ ինտոքսիկացիայով:
• Գաղտնի շրջանի տևողությունը կազմում է 1-6 օր (միջին 2-3 օր):
• Հիվանդությունը սկսվում է հանկարծակի, երբեմն` դողէրոցքով: Զարգանում է տկարություն,
գլխում ծանրության զգացում, քթի փակվածություն, քթըմպանում չորության զգացում:
Հետագայում սկսվում է առատ, շճային քթահոսություն, փռշտոց, հազվադեպ չոր հազ:
Մարմնի ջերմաստիճանը նորմալ է կամ սուբֆեբրիլ: Հիվանդների ընդհանուր վիճակն
առանձնապես չի տուժում:
• Հիմնականում ՝ թեթև ընթացք։

9.

Ռեսպիրատոր - միկոպլազմային վարակ
• Ռեսպիրատոր-միկոպլազմային վարակն ինֆեկցիոն սուր հիվանդություն է, որը
բնորոշվում է կլինիկական պոլիմորֆ դրսևորումներով, թեթև արտահայտված
ինտոքսիկացիայով և շնչուղիների ախտահարումով:
• Գաղտնի շրջանի տևում է 7-14 օր, սակայն կարող է տատանվել 4-25 օր:
• Հիվանդությունը կարող է ընթանալ սուր ռեսպիրատոր
հիվանդության՝ ֆարինգիտի, ռինոֆարինգիտի, լարինգոֆարինգիտի, բրոնխիտի և
սուր թոքաբորբի տեսքով :

10.

ԳՐԻՊ
Հոմանիշ` ինֆլուենցիա

11.

Պատմական տվյալներ
20-րդ դարում գրանցվել են 4 պանդեմիաներ և 20 համաճարակներ
I պանդեմիա - 1918-1919թթ․ <<իսպանկա>> 500 մլն հիվանդացածներ, 20-40 մլն մահացածներ։
II պանդեմիա- 1947 թ․- ոչ ինտենսիվ։
III պանդեմիա-1957 թ․ - <<ասիատիկա>> Սինգապուր
IV պանդեմիա-1968 թ․<<Հոնկոնգ>>/68 շրջանառել է 12 տարի։

12.

Սուր վիրուսային շնչական վարակ է, որն ընթանում է
արտահայտված ինտոքսիկացիայով,
կատառալ համախտանիշով,
ունի էպիդեմիկ և պանդեմիկ տարածման հակում

13.

• Գրիպի վիրուսը պատկանում է Orthomyxoviridae ընտանիքին, պնևմոտրոպ
ՌՆԹ պարունակող վիրուսների խմբին:
Վիրիոններն ունեն կլոր կամ ձվաձև տեսք, 80-100նմ տրամագծով:
• Թաղանթի արտաքին շերտի կազմի մեջ մտնում են հեմագլյուտինացնող և
նեյրամինիդազային ակտիվությամբ օժտված 2 գլիկոպրոտեիդներ:
• Վիրուսը պարունակում է նաև ՌՆԹ-պոլիմերազա ֆերմենտ:

14.

Արդիականություն
Հարուցիչը ունի բացառիկ համաճարակային պոտենցիալ
Հակված է համաճարակային և պանդեմիկ տարածման
Վարակման մեխանիզմը՝ օդակաթիլային
Ունի բարձր հպավարակելիություն, իսկ բնակչությունը բարձր ընկալունակության
Վիրուսի բազմացման բարձր արագություն
Կարճ ինկուբացիոն շրջան
Հակագենային կառուցվածքը պայմանավորող գեների մշտական փոփոխություն
Պանդեմիկ և համաճարակային տարածման արագության մեծացում

15.

Պատճառագիտություն
1933թ- հայտնաբերվել է A տեսակը (Սմիթ , Էնդրյուս, Լեյդլու)
1940թ-հայտնաբերվել է
B
1947թ -հայտնաբերվել է
C
տեսակը (Ֆրենսիս, Մեջիլ)
տեսակը (Թեյլոր)
Պատկանում է օրթոմիքսովիրուսների ընտանքին։

16.

Կազմված է
- արտաքին լիպիդային
- ներքին՝ սպիտակուցային թաղանթից
- միջուկից՝ ՌՆԹ, ՌՆԹ պոլիմերազա և էնդոնուկլեազա
Մակրեսային հակագեններն են՝ HA+ և NA+, ունեն բարձր
իմունոգենություն
HA+- միաժամանակ հանդիսանում է ընկալիչ, որի
օգնությամբ վիրուսը ամրանում է վերին շնչուղնիների
գլանաձև էպիթելին։
NA+- ֆերմենտ է , որը նպաստում է վիրուսի
ներթափանցմանը։

17.

Առավել արդիական է A տիպի վիրուսը՝
• Ունի մի քանի ենթատիպեր և հակագենային տարբերակներ, որոնք
տարբերվում են HA+ և NA+ պարունակությամբ։
• Ըստ նոր դասակարգման մարդու հակագենները ունեն թվային անվանումներ՝
HA+ 1-16
NA+ 1-10
• Մարդուն ախտահարող վիրուսներին բնորոշ է են՝
HA+ -1, 2, 3
NA+ -1,2

18.

Կայունություն
Անկայուն է արտաքին միջավայրում։ Զգայուն է քիմիական և ֆիզիկական
գործոնների նկատմամբ։
• Լավ է պահպանվում ցածր ջերմաստիճանների պայմաններում (-20․․․․-70)
• Տաքացնելիս և եռացնելիս արագ ոչնչանում է
• Զգայուն է օզոնի և ՈՒՄ ճառագայթների նկատմամբ։
• Վայրկենապես քայքայվում է դեզինֆեկցող նյութերի ազդեցությունից (սուլեմա
քլորամին, սպիրտ)
• Շատ զգայուն է եթերի և քլորոֆորմի նկատմամբ
• Հակաբիոտիկները և սուլֆանիլամիդները վիրուսի վրա ոչ մի ազդեցություն չունեն

19.

A տիպի վիրուսի հակագենային կառուցվածքի փոփոխականությունը
Փոփոխականությունը տեղի է ունենում հետևյալ տարբերակներով՝
1. Հակագենային շիֆտ
2. Հակագենային դրեյֆ
Վիրուսի նոր տարբերակի (շտամ) առաջացումն անտիգեններից մեկի
կառուցվածքի փոփոխությամբ («դրեյֆ») տեղի է ունենում 1 - 3 տարին մեկ
անգամ և բերում է բռնկումների (հեմագլյուտինինն առավել ենթակա է
փոփոխության): Միաժամանակ 2 մակերեսային անտիգենների
փոփոխությունը («շիֆտ») հանդիպում է հազվադեպ` առաջացնելով
պանդեմիա

20.

Հակագենային դրեյֆ
Աննշան փոփոխություններ մակերեսային հակագենների կառուցվածքում
• Ի հայտ են գալիս կետային մուտացիաների պատճառով
• Տեղի է ունենում ամեն տարի
• Արդյունքում հայտնվում են նոր շտամներ միևնույն ենթատեսակի
սահմաններում։

21.

Հակագենային շիֆտ
Հակագենների կառուցվածքի մեծ փոփոխություններ են, գենետիկ ինֆորմացիայի
լրիվ փոփոխմամբ։
Տեղի են ունենում ոչ կանոնավոր 10-40 տարին մեկ։
Հայտնվում են պոպուլյացիայից խիստ տարբերվող վիրուսներ
Միևնույն տիպի սահմաններում նոր ենթատիպերի առաջացում
Հանգեցնում են պանդեմիաների , որոնք ընթանում են այքան ծանր, որքան ավելի է
փոփոխվել վիրուսը։

22.

A տիպի վիրուսի հակագենային կառուցվածքի փոփոխությունները՝
• I պանդեմիա - շրջանառվել է A տիպի վիրուսը H1N1 ։
• II պանդեմիա- շրջանառվել է A տիպի վիրուսը H1N1 ։
• III պանդեմիա- 1967թ շրջանառվել է A (H2N2) Սինգապուր վիրուսը որ
մարդու H1N1 և կենդանիների վիրուսի ռեկոմբինատ տարբերակն է ։
• IV պանդեմիա-շրջանառվել է A (H3N2) Հոնգկոնգ վիրուսը, որը
տարբեր տարիների տվել է հակագենային դրեյֆ, նոր շտամների առաջացմամբ։
1974 թ -ին վերադարձել է H1N1 ենթատիպը։

23.

Համաճարակաբանություն
• Վարակի աղբյուրը՝ հիվանդ մարդն է մինչև հիվանդության 7-րդ օրը։
• Փոխանցման մեխանիզմը՝ օդակաթիլային
• Ունի պայթյունային բնույթ,զանգվածային ընդգրկում
• Հազալիս տարածվում է ՝ 3-3,5մ վրա, փռշտալիս՝ 2մ։
• Համաճարակաբանական վտանգ են ներկայացնում հիվանդության
ատիպիկ և թեթև ձևերը։
• Հետվարակային իմունիտետը A տիպի դեպքում՝ 1-3 տարի, B-3-6
տարի։

24.

Ախտածագում
1. HA+ բջիջների օգնությամբ ամրանում է գլանաձև բջիջների մակերեսին
2. NA+ նպաստում է դեպի բջիջ ներթափանցմանը
3. Բջջի ներսում վիրուսի ՌՆԹ-ն ազատվում է արտաքին սպիատակուցներից
4. ՌՆԹ-ն տեղափոխվում է էպիթելային բջջի կորիզակ բազմացման նպատակով
5. Տեղի է ունենում ներ վիրիոնների սինթեզ
6. Վիրուսի հավաքում բջջաթաղանթի վրա
7. Նոր վիրուսների բողբոջում
8. Նյութափոխանակային պրոցեսների խանգարում՝ էպիթելային բջիջների նեկրոզ։
9. Վիրուսեմիա
10. Ինտոքսիկացիա, վեգետո-անոթային, միկրոցիրկուլյատոր խանգարումներ։

25.

26.

27.

Կլինիկա
• Գաղտնի շրջանը 1-2 օր
• Սկիզբը սուր է, հանկարծակի , տոքսիկոզի արտահայտված
երևույթներով
ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
ՏԻՊԻԿ
Թեթև
Միջին
Ծանր
Հիպերտոքսիկ
ԱՏԻՊԻԿ
Աֆեբրիլ
Ջնջված
Ինապարանտ
Այլ ձևեր
Կայծակնային
Միջհամաճարակային
Հետպատվաստումային
Գրիպ երեխաների և ծերերի մոտ

28.

Տիպիկ Գրիպ
1․ Թեթև ընթացք՝ ջերմաստիճանը նորմալ է կամ սուբֆեբրիլ, տոքսիկոզի երևույթները
բացակայում են կամ փեփև են արտահայտված։
2․ Միջին ծանրության ընթացք՝
• Ինտոքսիկացիոն համախտանիշ՝ տենդ՝ 39-40 0C, առատ քրտնարտադրություն, թուլություն
սրտխառնոց, գլխացավ , ցավ ակնագնդերում շարժումների
ժամանակ, լուսավախություն։
• Կատարալ համախտանիշ՝ փափուկ քիմիք, ըմպանի հետին պատի հիպերեմիա հատիկավուրություն,
սկլերաների անոթների արյունալեցում, հիպօսմիա, անօսմիա,
շնչափողի
ախտահարում, քերոց ցավ կրծոսկրի հետևում, չոր ցավոտ
հազ, ռինիտ։

29.

3․ Ծանր ընթացք՝
• Տենդ 40-41 0C
• Էնցեֆալոպաթիա՝ փսիխոտիկ վիճակ, ցնցումներ, հալյուցինացիաներ
• Անոթային խանգարումներ՝ քթային արյունահոսությոն, պետեխիաներ փափուկ քիմքին։
4․ Հիպերտոքսիկ ձև
Հիպերթերմիկ համախտանիշ
Մենինգիզմ
Էնցեֆալոպաթիա, հեմոդինամիկ խանգարումներ
Այտուցային համախտանիշ՝ թոքերի, ուղեղի
Հեմոռագիկ համախտանիշ

30.

ԳՐԻՊԻ ԱՅԼ ՁևԵՐ
1. Կայծակնային- ծանրագույն ընթացք, ծանր նեյրոտոքսիկոզ, ուղեղի այտուց, սուր սիրտ-թոքային
անբավարարություն
2. Միջհամաճարակային գրիպ-հանդիպում է համաճարակների միջև, ընթանում է թեթև
3. Հետպատվաստումային- պատվաստումից հետո, պատվաստումային ռեակցիա
4. Գրիպ մինչև 4 տարեկան երեխաների մոտ- ծանր ընթացք, բնորոշ է բարդությունների առաջացումը
5. Գրիպ ծերերի մոտ- հանդիսանում է ռիսկի գործոն սիրտանոթային հիվանդությունների սրացման
համար։

31.

Բարդություններ
1. Թոքաբորբ
2. Քիթ-կոկորդ-ականջ օրգանների կողմից բարդություններ՝ օտիտ, ֆարինգիտ,
տրախեոբրոնխիտ, սինուսիտ
3. Նյարդային հակարգի՝ մենինգոէնցեֆալիտ, պոլինևրիտ, ռադիկուլիտ։
4. Սիրտ-անոթային, թոքային, միազսեռական համակարգի օրգանների քրոնիկ
հիվանդությունների սրացում։
5. Ինֆեկցիոն տոքսիկ շոկ

32.

ԱՏԻՊԻԿ ԳՐԻՊ
1. Աֆեբրիլ- բացակայում են գրիպի հիմնական ախտանիշները տենդը և
ինտոքսիկացիան։
2. Ջնջված- բոլոր ախտանիշները թույլ են արտահայտված։
3. Ինապարանտ- կլինիկական ախտանիշների բացակայություն

33.

Ախտորոշում
• Արտատպվածքների բջջաբանական հետազոտություն
• Վիրուսոսկոպիա
• Լյումինեսցենտային նմանրադիտում
• Իմունոֆլյուորսցենտային մեթոդ
• Շճաբանական մեթոդներ
• ՊՇՌ

34.

35.

36.

37.

ԲՈՒԺՈՒՄ
1․ Պատճառագիտական՝
հակագրիպային բիոպրեպարատներ՝
․ յուրահատուկ γ – գլոբուլին
․ շիճուկային պոլիգլոբուլին β և γ գլոբուլինների խառնուրդ
․ մարդկային լեյկոցիտար ինտերֆերոն՝ ինտրանազալ
հակագրիպային քիմիոպրեպարատներ՝
․ ռեմանտադին
․ օզելտամիվիր (տամիֆլյու)
․ արբիդոլ
2․ Պաթոգենետիկ բուժում
- դեզինտոքսիկացաի
- դեսեսիբիլիզացիա
-պայքար հեմոռագիկ համախտանիշի դեմ
- վիտամիններ
3․ Ախտանշանային բուժում

38.

Կանխարգելում
Կանխարգելման յուրահատուկ մեթոդներ՝
1․ պատվաստում կենդանի և ինակտիվացված վակցինաներով
2․ յուրահատուկ հիպերիմուն γ գլոբուլինի ներարկում
3․ Քիմիոկանխարգելում՝ ռեմանտադին, ինտրանազալ-օքսոլին
Ոչ յուրահատուկ հակահամաճարակային միջոցառումներ՝
- հիվանդների մեկուսացում, հոսպիտալացում
- հասարակական վայրերի հաճախման սահմանափակում
- 4-6 շերտանի դիմակների օգտագործում
- հիվանդասենյակների ընթացիկ դեզինֆեկցիա և խոնավ մաքրում
English     Русский Rules