Similar presentations:
Ֆրանսիա նախագծային աշխատանք (2)
1.
2.
Նախագծի մասնակիցներն են1․ Խաչատրյան Համլետ
2․ Թովմասյան Անի
3․ Մուրադյան Էրիկ
4․ Ամլիկյան Տիգրան
5․ Գևոնյան Գոռ
6․ Թամազյան Ռուզաննա
3.
Ուսումնական նախագծի նպատակը1. Ծանոթացնել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքին, պատմությանը,
մշակույթին և տուրիստական առանձնահատկություններին։
2. Զարգացնել աշակերտների հետաքրքրասիրությունը և ինքնուրույն
ուսումնասիրման հմտությունները՝ ներկայացնելով Ֆրանսիան որպես
մշակութային և գիտական արժեքների կենտրոն։
3. Խրախուսել թիմային աշխատանքը՝ յուրաքանչյուր աշակերտին
ներգրավելով նախագծային ներկայացման մեջ։
4. Ձևավորել աշակերտների համեմատական մտածողությունը՝ կապելով
Ֆրանսիայի փորձը սեփական երկրի մշակույթի և ավանդույթների հետ։
5. Սերմանել միջազգային մշակութային ժառանգության գնահատման և
հարգանքի վերաբերմունք։
6. Նպաստել սովորողների ինքնուրույն ճանաչողական գործունեության
հմտությունների զարգացմանը։
4.
Ուսումնական նախագծի նկարագիրը• Նախապատրաստել նախագծին՝ բաժանել խմբերի։
• Հավաքագրել տեղեկություններ Ֆրանսիայի մասին։
• Դիտել Ֆրանսիական ֆիլմեր, ֆրանսիայի մասին
պատմող հոլովակներ, լսել երաժշտություն։
Պատրաստել սահիկաշար, տեսանյութ։
5.
Առաջին փուլԵրկրորդ փուլ
Երրորդ փուլ
Չորրորդ փուլ
Ստեղծվում է
աշխատանքային խումբ:
Նախագիծը իրականացվում է
մեկ խմբով, աշխատանքի
բաժանմամբ, խումբը
ունենում է ղեկավար (Անուշ
Խառատյան), որը նաև
համակարգում է խմբի
աշխատանքը:
Նախագծի կատարումը
վերահսկելու համար կազմում
են աշխատանքային
ժամանակացույց՝ միջանկյալ
արդյունքներով։
Աշակերտները հետաքրքիր
փաստեր են հավաքագրում
Ֆրանսիայի մշակույթի,
պետության և արվեստի
մասին:
Ներկայացնում են հավաքագրած
տեղեկությունները, քննարկում
առավել կարևոր թեմաները,
հետագա աշխատանքի
ժամանակ օգտագործվող
նյութերի հավաքագրում:
Հինգերորդ փուլ
Ֆրանսիական
երաժշտության օր,
վիդեոհոլովակների
դիտում:
Վեցերորդ փուլ
Աշակերտները ցուցադրում
են իրենց իսկ ձեռքերով
պատրաստած պաստառը և
հավաքագրած նկարները։
Յոթերորդ փուլ
Նախագիծը ենթադրում է
վերանայում
ծրագրի կիրառման
արդյունքում նկատված
թերությունների, ստացված
դիտողությունների,
առաջարկությունների
քննարկում և
համապատասխան
փոփոխությունների
կատարում։
6.
Ուսումնական նախագծի վերջնարդյունքներըԻնքնուրույն ներկայացնել «Ճամփորդություն դեպի Ֆրանսիայի սիրտ»
հետազոտական աշխատանքը
• Ցուցաբերել արդյունավետ ինքնուրույնություն
• Նախագծից կախված՝ ապահովել միջառարկայական կապերը,
կատարել եզրահանգումներ
• Ցուցաբերել պատասխանատվություն թիմային աշխատանքում
• Դրսևորել համագործակցային հմտություններ
• Վերջնական տեսքի բերել կատարած աշխատանքները, լուսանկարները
• Կատարել իրենց իսկ ձեռքով պատրաստած առարկաների ցուցադրում
• Հարստացնել գիտելիքի պաշարը նախագծի արդյունքում
7.
Ֆրանսիայիխորհրդանիշերն են
Ֆրանսիայի հիմնական խորհրդանիշները
ստեղծվել են հատկապես Ֆրանսիական
հեղափոխության ընթացքում: Այդ
խորհրդանիշները ներկայացնում են
Հանրապետության արժեքները և
հիմքերը:
Եռագույն դրոշը
Դրոշի երեք գույներն են՝ կապույտ, սպիտակ եւ կարմիր, որոնք ընտրվել են
1789 թվականին, Ֆրանսիական հեղափոխության ընթացքում: Առաջ
Ֆրանսիայի դրոշը միայն սպիտակ էր, ինչը խորհրդանշում էր
միապետությունը: Հիմա նաև կարմիր և կապույտ, որոնք Փարիզի գույներն
են:
Կարգախոսն է՝
Ազատությունը նշանակում է անել այն, ինչը չի վնասում մյուսների
իրավունքը:
Հավասարությունը նշանակում է՝ օրենքը նույնն է բոլորի համար:
Եղբայրությունը մի արա այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն:
Ազգային օրհներգը՝ Մարսելյեսը
1792թ-ին երբ Լյուի 16-րդ թագավորը պատերազմ է հայտարարում
Ավստրիային, Ղուժե դը Լիսլ անունով մի ֆրանսիացի սպա մի գիշերում
գրում է այդ երգը , որն էլ 1946 -1958թթ սահմանադրությամբ դառնում է
Ֆրանսիայի օրհներգը:
Աքաղաղ
Հին ժամանակներում աքաղաղը եղել է գալիական մետաղադրամների
վրա: Գալերը ֆրանսիացիների նախնիներն են: Լատիներենում “gaulois”
բառը նշանակում է և՛ գալիացի, և՛ աքաղաղ:
8.
ՎեցանկյունՖրանսիան իր աշխարագրական դիրքով նման է
վեցանկյան: Ունի 3 ցամաքային կողմ, 3 ծովային: Դա
է պատճառը, որ վեցանկյուն տերմինը հաճախ
օգտագործվում է Ֆրանսիան նշելու համար:
• Տարածքը՝ մոտ 551 հազ կմ քառ
• Բնակչությունը՝ 68 մլն
• Մայրաքաղաքը՝ Փարիզ
Փարիզ
Փարիզը ոչ միայն Ֆրանսիայի մայրաքաղաքն է։ Այն
լայնորեն ճանաչված է որպես նորաձևության և ոճի,
գաստրոնոմիայի և սիրո համաշխարհային
մայրաքաղաք։ Քաղաքում ապրում է ավելի քան 2
միլիոն մարդ: 19-րդ դարի կեսերին տեղի ունեցավ
լայնածավալ վերակառուցում. քաղաքը,
վերակառուցվեց զրոյից։ Հայտնվեցին լայն, ուղիղ
փողոցներ ներկայիս գեղեցիկ տներով։
9.
Հաղթական կամարՇանզ Էլիզեի պողոտայի վերջում վեհորեն կանգնած
կամարը Նապոլեոնի հաղթանակների խորհրդանիշն է և
ֆրանսիական հերոսական պատմության վկան։ Կամարի
գագաթից բացվում է Փարիզի ամենագեղեցիկ փողոցների
տեսարանը։ Հատկապես տպավորիչ է երեկոյան
լուսավորությունը և Place de l’Étoile հրապարակի
աստղաձև հատակագիծը։
Էֆելյան Աշտարակ
Կառուցվել է 1889 թ-ի համաշխարհային ցուցահանդեսի
համար, Գուստավ Էյֆելի կողմից: Այն համարվում է ոչ
միայն Փարիզի այլև ամբողջ Ֆրանսիայի խորհրդանիշը: 324
մետր բարձրությամբ պողպատե այս հսկան հաճախ
անվանում են <<Երակաթյա Տիկին>>: Իր կառուցումից հետո
այն եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը և այդպես
մնացել է 41 տարի:
10.
Նոտր Դամ տաճարԳոթական ճարտարապետության այս գլուխգործոցը,
չնայած 2019 թվականի հրդեհին, շարունակում է մնալ
Փարիզի հոգևոր և մշակութային կենտրոնը։ Տաճարի
պատմությունը սկսվում է 12-րդ դարից։ Նրա նշանավոր
վիտրաժները, քանդակները և զանգերը պատմում են
դարերի պատմություն։ Թեև ներկայումս տաճարը
վերականգնման փուլում է, նրա արտաքին տեսքը
շարունակում է ոգեշնչել այցելուներին։
Լուվրի թանգարան
Աշխարհի ամենամեծ արվեստի թանգարանը՝ Լուվրը
գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում՝
Սեն գետի ափին։ Այն ի սկզբանե եղել է ամրոց, ապա
թագավորական պալատ: Այստեղ են պահվում Մոնա
Լիզան, Միլոսյան Վեներան, մոտ 35,000 ցուցանմուշ , իսկ
պահեստում՝ ավելի քան 400,000։ Եթե յուրաքանչյուր
ցուցանմուշին նայես ընդամենը 30 վայրկյան, ամբողջը
դիտելու համար պետք է ավելի քան 100 օր:
https://video.zig.ht/v/72c2knnc6wnsqrait5f4tq
11.
ՎերսալԳտնվում է Փարիզից 20 կիլոմետր հեռավորության վրա, այն
անպայման պետք է ներառել այցելությունների ցանկում։
Լյուդովիկոս XIV-ի կառուցած այս հսկայական համալիրը
ֆրանսիական թագավորական շքեղության վառ օրինակ է։
Հայելիների սրահը, թագավորական նստավայրերը և
հատկապես այգիները՝ իրենց շատրվաններով ու
քանդակներով, կտեղափոխեն ձեզ դեպի ոսկե դար։
Մոնմարտր
Մոնմարտր բլուրը Փարիզի ամենաբարձր կետն է։ Բլրի
գագաթին գտնվում է Սակրե Կլոր բազիլիկը՝ Փարիզի
հայտնի տեսարժան վայրերից մեկը։ Մոնմարտրում է
գտնվում հանրահայտ Մուլեն Ռուժ կաբարեն, իսկ ոչ հեռու՝
14-րդ դարից պահպանված միակ ալրաղացը։
12.
Ո՞ր հայտնի վայրերն են13. Դիսնեյ Լենդ
ԴԻՍՆԵՅ ԼԵՆԴԶբոսայգին գտնվում է Փարիզի կենտրոնից 32 կմ
դեպի արևելք։
Համարվում է Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի
տարեկան ամենաշատ այցելուներ ունեցող
զբոսայգին: Ժամանցի վայրը պատկանում է
միջազգային ճանաչում ունեցող Ուոլթ Դիսնեյ
ընկերությանը:
Զբոսայգին զբաղեցնում է 32 կմ տարածք: Նրա
տարածքում է գտնվում երկու թեմատիկ այգիներ, մի
քանի հյուրանոցներ, գնումների կենտրոններ,
ռեստորաններ և զվարճանքի համալիր՝ գոլֆի դաշտ
և այլն։
14.
Ավանդական ֆրանսիական խոհանոցՓարիզյան օրը սկսվում է թարմ կրուասանով և կաթնային սուրճով։
Նրանց շոկոլադով
կրուասանները և պիստակով բրիոշները անմոռանալի համ ունեն։ Իսկ փարիզյան երեկոն անհնար է
պատկերացնել առանց գինու և պանրի։ Կարող եք գնել մի քանի տեսակի պանիր, բագետ և գինի՝
Սենի ափին պիկնիկ կազմակերպելու համար։ Փարիզն ունի աշխարհի ամենաշատ Միշլենյան աստղ
ունեցող ռեստորանները։ Pierre Hermé-ի մակարոնները, La Maison du Chocolat-ի շոկոլադները և
Ladurée-ի քաղցրավենիքները համարվում են աշխարհի լավագույններից։ Կրուասան, սոխով ապուր,
խխունջներ, գորտի թաթեր, բադի կոնֆի, այս ամենը Ֆրանսիական խոհանոցի գուրմանների սիրելի
ուտեսետներից են:
15.
ֆրանսիական խոհանոցի մասին հետաքրքիր փաստեր• Ֆրանսիայում կարմիր գինին ավելի հայտնի է, քան սպիտակը:
• Ֆրանսիական հայտնի պանիրներ են՝ Կամեմբեր, Բրի, Ռոքֆոր:
• Երկիրը գորտերի արտահանման համաշխարհային առաջատարն է:
• Նորմալ գինու մեկ շիշը Ֆրանսիայում ավելի էժան է,
քան մեկ գավաթ սուրճը՝ սրճարանում:
• Մայրաքաղաքում է գործում աշխարհի ամենահայտնի խոհարարական
դպրոցը՝ Le Cordon Blue-ն։
• Ֆրանսիան առաջին երկիրն էր, որ արգելեց սուպերմարկետներին դեն նետել փչացած սնունդը:
2006 թվականից սկսած խանութները պարտավոր էին դրանք նվիրաբերել սննդի բանկերին
• «Միշլենի Կարմիր ուղեցույցը» հայտնի գաստրոնոմիական գիրք է, որը հրատարակվում է 1900 թ․-ից և
դարձել է ռեստորանների հեղինակավոր ⭐ վարկանիշային համակարգի հիմքը։
16.
Փարիզը՝ նորաձևության մայրաքաղաքՓարիզը
համարվում
է
աշխարհի
նորաձևության
մայրաքաղաքը, բազմաթիվ լեգենդար ապրանքանիշերի և
ազդեցիկ դիզայներների հայրենիքը:
Դեռևս 17–18-րդ
Լյուդովիկոս XIV-ի օրոք այստեղ
ձևավորվեց «հոյակապ հագուկապի» մշակույթը, և քաղաքը
դարձավ եվրոպական նորաձևության օրինակը։ Հայտնի է,
որ դերձակուհի Ռոզ Բերտենը թագուհի Մարի Անտուանետի
սիրելին էր, ում համարում են որպես նորաձևության
առաջին դիզայներ:
19–20-րդ դարերում Փարիզում ստեղծվեցին աշխարհի
ամենահայտնի նորաձևության տները՝ Chanel, Dior, Louis
Vuitton, Yves Saint Laurent, Givenchy և այլք։ Այս բրենդները
ոչ միայն սահմանեցին նորաձևության տենդենցները, այլև
Փարիզը վերածեցին բարձրակարգ դիզայնի կենտրոնի։
Փարիզյան նորաձևության շաբաթը (Paris Fashion Week)
համարվում
է
աշխարհի
ամենահեղինակավոր
նորաձևության իրադարձություններից մեկը։ Այստեղ
ցուցադրվում
են
առաջատար
դիզայներների
հավաքածուներ
և
գործում
են
նորաձևության
համաշխարհային մակարդակի դպրոցներ, ինչը մեծ
ազդեցություն ունի միջազգային նորաձևության վրա։
17.
18.
Ֆրանսիան միայն սիրո քաղաք Փարիզը չէ:Նարդոսի անծայրածիր դաշտերը, հինավուրց պատմությունը, մշակույթի
հազարավոր հուշարձանները, հիասքանչ լեզուն ամբողջական են
դարձնում Ֆրանսիան: Այս երկրում յուրաքանչյուրը կարող է գտնել ինչ-որ
բան, ինչը կստիպի նրան ընդմիշտ սիրահարվել այդ երկրին:
• Փարիզյան ամենահին կամուրջը կրում է «Նոր կամուրջ» անվանումը:
• Լուի 19-րդը Ֆրանսիայի նախագահն է եղել ընդամենը 20 րոպե` դա
կառավարման ամենակարճ ժամկետն է:
• Փարիզն ունի մոտ 830 գրադարան և առաջին է աշխարհում իր
գրադարանների թվով:
• Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին,
խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն:
• Ֆրանսիայում է գտնվում շուրջ տասը ազատության արձան, որոնցից հինգը
հենց Փարիզում: Ազատության արձանները խորհրդանշում են
ֆրանսիացիների ու ամերիկացիների ընկերությունը:
• Յուրաքանչյուր 7 տարին մեկ Էյֆելյան աշտարակը ներկում են 50 տոննա
գունաներկերով։
19.
Աշխարհում գոյություն ունի 38 քաղաք, որ կրում է Փարիզ
անունը՝ Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում և անգամ
Պանամայում:
• Ֆրանսիայում ժամանադրությունից կամ որևէ այլ միջոցառումից
ուշանալը անպարկեշտ բան չի համարվում:
• Ֆրանսիական որոշ բուրժուական ընտանիքներում մինչև հիմա
երեխաները ծնողներին դիմում են «Դուք»-ով:
• Փարիզի ամենակարճ փողոցը rue des Degrés-ին է, որի
երկարությունն ընդամենը 6 մետր է:
• Իր 302 կայարաններով՝ Փարիզի մետրոպոլիտենն աշխարհի 4
ամենամեծերիցն է:
• Ֆրանսիան համարվում է բալետի հայրենիքը:
• Ֆրանսիան հեծանիվի հայրենիքն է:
• Ֆրանսիացիների 90 տոկոսը վարում են հայրենական
ավտոմեքենաներ՝ «Ռենո», «Պեժո», «Սիտրոեն»:
20.
1826 թվական, առաջին և հնագույն լուսանկարըՇուրջ 200 տարի առաջ ֆրանսիացի ֆիզիկոս
Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը ասֆալտի բարակ
շերտ է տարածել մետաղյա մակերեսի վրա և
այն պահել արևի տակ, մութ խցիկում: Այդպես
նա ստացել է աշխարհում առաջին «տեսանելի
արտացոլանքը»: Լուսանկարն այնքան էլ
որակյալ չի ստացվել, բայց հենց դրանից է
սկիզբ առել լուսանկարչության արվեստը:
21.
Պետանք (ֆր. Pétanque)՝ ֆրանսիական ծագում ունեցողսպորտային խաղ է։ Այն առաջացել է Ֆրանսիայի
հարավում՝ Պրովանս տարածաշրջանում։ Մարզաձևը
ձևավորվել է 20-րդ դարի սկզբին: Այն զարգացել է
որպես ավելի մատչելի և հեշտ տարբերակ ավանդական
բուլ խաղի։ Պետանքը լայնորեն տարածված է
Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում, իսկ վերջին
տարիներին մեծ ճանաչում է ձեռք բերում նաև այլ
երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Խաղի
նպատակը մետաղյա գնդակները՝ սովորաբար 700-800
գրամ քաշով, հնարավորինս մոտ նետելն է փոքր
նպատակային գնդակին՝ կոշոնետին։
22.
Ֆրանսահայերի ներդրումըՖրանսիայի մշակույթում
Շառլ Ազնավուր
ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, շանսոնիե, երգահան,
բանաստեղծ: Համաշխարհային հռչակ ստացել է 1956-ին,
երբ ելույթ է ունեցել Փարիզի «Օլիմպիա» դահլիճում։ Նրա
երգերը դարձել են Ֆրանսիայի մշակութային խորհրդանիշ։
Ազնավուրը ներկայացրել է Հայաստանը ամբողջ
աշխարհին և եղել է Հայաստանի բարեկամության
դեսպանը: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա
ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով:
Ֆրանսիայում նրան անվանում են «Ֆրանսիական Ֆրենկ
Սինատրա»
marketing