Էկոհամակարգերի էկոլոգիական վիճակի գնահատումը տավուշի մարզի իջեվան խոշորացված համայնքի պայմաններում
1.
ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ
ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԴԻՊԼՈՄՆԻԿ՝
ՀԱՅԿ ՀՐԱՅՐԻ ՎԱՆԵՍՅԱՆ
ՂԵԿԱՎԱՐ`
Գ.Գ.Թ. ԱՍԻՍՏԵՆՏ Լ.Գ.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԳՐԱԽՈՍՈՂ՝
Գ.Գ.Թ. ԴՈՑԵՆՏ Հ.Գ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
2.
Թեմայի արդիականությունըՏավուշի մարզում բնական էկոհամակարգերի վրա մարդածին
ազդեցությունը գնալով մեծացել է և վերափոխման արդյունքում դրանք
վերածվել են ագրոէկոհամակարգերի:
Ժամանակակից ագրոլանդշաֆտներում ստեղծվել է միանգամայն նոր
բնույթի բնապահպանական և էկոլոգիական իրավիճակ: Ագրոլանդշաֆտների
ստեղծմամբ մեծացել է անթրոպոգեն ներգործությունը բնության վրա, քանի որ
առանց բնության հարստությունների շահագործման մարդը չի կարող իր գոյությունը պահպանել: Այս իմաստով առաջ է եկել օպտիմալ կառուցվածքի
ագրոլանդշաֆտների ստեղծման անհրաժեշտություն: Մասնատված հողօգտագործման պայմաններում, երբ ագրոլանդշաֆտներում ագրոէկոհամակարգերի քայքայումը դարձել է իրական փաստ, անհրաժեշտ է ստեղծել լավագույն կառուցվածքի ագրոլանդշաֆտներ, որպեսզի ոչ միայն պահպանել էկոհամակարգերի կայունությունը, այլև ստանալ բարձր արտադրանք, բարելավել
մարդու սոցիալ-տնտեսական պայմանները և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը:
3.
Թեմայի նպատակը և խնդիրներըՈւսումնասիրությունների նպատակն է վեր հանել բնական էկոհամակարգերի և ագրո-
էկոհամակարգերի ներկա վիճակը, օպտիմալ կառուցվածքի խախտման պատճառները,
մասնատված հողօգտագործման պայմաններում և առաջարկել այնպիսի միջոցառումներ,
որոնք հնարավորություն կտան պահպանելու նրանց արտադրողականությունը, ստանալու
էկոլոգիապես անվտանգ արտադրանք:
Դիպլոմային աշխատանքի խնդիրներն են.
-
ուսումնասիրել էկոլոգիական ռիսկի առաջացնող գործոնները,
-
պարզել դրանց ազդեցությունը հողատարածքների վրա,
-
բացահայտել մշակաբույսերի բերքատվության համեմատական ցուցանիշները և առաջարկել ագրոէկոհամակարգերի ապակայունացումը մեղմացնող միջոցառումները:
4.
Տավուշի մարզի վարչատնտեսական տարածքը5.
Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար համայնքներ6.
Այգեհովիտ համայնք7.
Բերքաբերի ջրամբարՏավուշի լեռներ
8.
Աչաջուր համայնք9.
Աղյուսակ 1Իջևան խոշորացված համայնքի հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները
և բերքատվության ցուցանիշները
Ցանքատարածությունը,
Բերքատվությունը
(հա)
(ց/հա)
Աշնանացան ցորեն
2761
11,5
Կարտոֆիլ
1175
166
Եգիպտացորեն
595,7
30,2
Բանջարեղեն
604,5
176
Մշակաբույսը
10.
Աղյուսակ 2Իջևանի խոշորացված համայնքի հողատեսքերի զբաղեցրած տարածությունները
Հողատեսքերը
Ընդհանուր տարածությունը, հա
Վարելահող
9346
Բազմամյա տնկարկ
25
Խոտհարք
6485
Արոտներ
9881
Տնամերձ
1495
Այլ հողատեսքեր
2384
Անտառներ
5675
11.
Աղյուսակ 3Բնական էկոհամակարգերի և ագրոէկոհամակարգերի հարաբերակցությունը (հա)
Բնական էկոհամակարգեր
Վերափոխված
Հողատեսքը
Տարածությունը
Հողատեսքը
Տարածությունը
Խոտհարք
6485
Վարելահող
9346
Արոտ
9881
Բազմամյա տնկարկ
25
Անտառ
5675
Տնամերձ
1435
Ընդամենը
22041
Ընդամենը
10806
12.
Աղյուսակ 4Ագրոլանդշաֆտների համար առաջարկվող (օպտիմալ կառուցվածքի)
վարելահողերի տարածությունը
Վարելահողերի և
պաշտպանական
Թեքությունը
Տարածությունը անտառաշերտերի
հարաբերակցությ
ունը
Պաշտպանական
անտառաշերտերի
տակ հատկացվող
տարածությունը
Հարթ տարածություն
9226
90:10
922,6
Թեք տարածություն
120
80:20
24,0
Ընդամենը
9346
-
946,6
13.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԴիպլոմային աշխատանքի շրջանակներում ուսումնասիրելով Տավուշի մարզի
Իջևանի խոշորացված համայնքի շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը հանգել
ենք հետևյալ եզրակացություններին.
1. Տարածաշրջանում առկա է էկոհամակարգերի արտադրողականության և
կայունության մակարդակի նկատելի նվազում։
2. Գյուղացիական տնտեսություններում խախտված է ցանքաշրջանառությունը,
վարելահողերի զգալի տարածություններ չեն մշակվում և վերածվել են
խոտհարքների:
3. Ագրոքիմիկատների օգտագործումը և ոռոգումը չհամակարգված բնույթ ունի և
չի վերահսկվում պետության կողմից:
4. Գյուղատնտեսության վարման համակարգը կարելի է գնահատել որպես
կիսաինտենսիվ կամ կիսաէքստենսիվ:
14.
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ1. Գյուղատնտեսության վարման առավել արդյունավետ եղանակների ներդրում:
2. Միավորել մասնատված հողատարածությունները, ստեղծել օրինակելի ֆերմերային
տնտեսություններ և միասնական հողօգտագործման պայմաններում իրականացնել
ագրոէկոհամակարգերի
կայունությունն
ու
դրանց
արտադրողականու-թյունը
բարձարացնելու կազմակերպական ու տեխնոլոգիական միջոցառումներ, որը մասնատված
հողօգտագործման պայմաններում դժվար է իրականացնել:
3. Ագրոէկոհամակարգերի կայունությունը բարձրացնելու համար զբաղվել պոլիկուլտուր
երկրագործությամբ:
4. Կարգավորել արոտային ռեսուրսների օգտագործումը, կազմակերպել հերթափոխային
արածեցում, արգելել արոտավայրերի վաղ գարնանային օգտագործումը, բուսապատել խիստ
դեգրադացված տեղամասերը:
15.
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ